Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին և նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ և ամուր: