Սեպտեմբերի 7-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հյուրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:
«Մեր վիրավոր տղաների մայրերն անձամբ էին ուզում հանդիպել Աննա Հակոբյանին. ասում են՝ զինվորի մայր է, իրենց կհասկանա բոլորից լավ: Դիմեցի Աննային և ահա այսօր անմիջական մթնոլորտում մեր մայրերը ներկայացրեցին իրենց հուզող բոլոր հարցերը, անկեղծացան այն ամենի մասին, ինչն ամեն մեկին չեն պատմի: Հանդիպումից հետո մեր զինվորների մայրերը թեթևացած սրտով ու ժպտալով հանգիստ շունչ քաշեցին՝վստահ լինելով որ իրենց խնդիրները վստահել են ճիշտ մարդու», - ասված է գրառման մեջ: