«Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր:
Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 8-ին Սոչիում:
Առաջին հորիզոնականը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը, իսկ երկրորդ տեղը՝ Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի հաղթող Դարյա Անտոնյուկը:
Հիշեցնենք, որ Գևորգ Հարությունյանն առաջին մրցութային օրը կատարել է LP-ի «Lost on you» ստեղծագործությունը, երկրորդ մրցութային օրը՝ «Կյանք ու կռիվ» երգը, իսկ երրորդ մրցութային օրը՝ իր հեղինակած «Stand up» երգը: