Հայաստանը Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, մարդասիրական առաքելություն կիրականացնի: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո, հաղորդում է news.am-ը:
«Ես արդեն կարող եմ այդ մասին պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին եւ Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, և Հայաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Փաշինյանը:
«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, հատկապես Հալեպում է այն մեծ: Մենք կարեւոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման և բժշկական օգնության տրամադրման մասին է»,- բացատրել է Փաշինյանը:
Նա նշել է նաև, որ այդ մարդասիրական առաքելությունն անցկացվելու է Ռուսաստանի հետ համատեղ և ընդգծել, որ այն ամբողջությամբ հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր այն չի պարունակում: