Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են շարունակել շփումները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Էրդողանը լրագրողներին հայտնել էր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին սեպտեմբերի 27-28-ը Գերմանիա կատարելիք իր այցից հետո:
«Նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը», - ասել է Պեսկովը` պատասխանելով նման հանդիպման հնարավորության մասին հարցին:
Նշենք, որ ավելի վաղ Թեհրանում տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդների հանդիպումը: Քննարկման հիմնական թեմաներն էին Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը և ճգնաժամի լուծման հարցերը: