Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Պուշկինյան հրապարակում կենսաթոշակային բարեփոխման դեմ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ հարվածել է հանրահավաքի մասնակիցներից մեկի դեմքին, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը։
«Հիմա այնպես կհարվածեմ գլխիդ, որ կսկսես արյունահոսել», - ասում է Ժիրինովսկին ցուցարարին, ապա հարվածում նրա դեմքին։
Թե ինչից է սկսվել վեճը պատգամավորի ու ցուցարարի միջև, դեռ հայտնի չէ։