ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը։ Այս մասին Տավուշում լրագրողներին հայտնել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Փաշինայնն ու Պուտինը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակն ու կարևորել են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը։
«Ես իմ հերթին ասացի, որ հակամարտության գոտում ցանկացած սադրանք կտրուկ պատասխանի կարժանանա», - նշել է Փաշինյանը։