ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան: Այս մասին Փաշինյանմ ասել է ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: «Մենք պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում այդ այցը կկայանա»,- ասել է վարչապետը՝ հստակեցնելով, որ ՌԴ նախագահն ընդունել է հրավերը և եթե ոչ 2018 թվականի վերջին, ապա 2019 թվականի սկզբին այցը անպայման կկայանա:
Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: