Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։
Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: