Գերմանիան դիտարկում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիային ուղղված հարվածներին միանալու հնարավորությունը: Այդ հարցը երկրի պաշտպանության նախարարությունում քննարկում են Վաշինգտոնի խնդրանքով, հայտնում է Bild պարբերականը` սեփական աղբյուրներին հղումով։
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այս կապակցությամբ նշել է, որ Գերմանիան կմիանա Սիրիային հարվածներին միայն Ասադի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու դեպքում:
Նախկինում Բեռլինը ուղղակիրորեն չի մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին: