Պուտինը Բաքու կայցելի սեպտեմբերի 25-ին: Այս մասին հայտնել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է ՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Eadaily»-ն:
«Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Սոչիում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորված մի շարք հարցեր»,-նշել է Կալաշնիկովը: