ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ խնդիրը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում: Այս մասին Փաշինյանն ասել է կիրակի «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է News.am-ը:
«ՀԱՊԿ-ը նաև մեր կառույցն է: Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի: Դա այդպես չէ: ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի մյուս անդամների համար: Գերագույն գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքի համար կա ժամկետ: Այն չի սպառվել: Մենք ունենք առնվազն մեկուկես տարի: Կարևոր չէ՝ ինչ է գլխավոր քարտուղարի ազգանունը: Նա պետք է, ինչպես և նախատեսվում էր, լինի Հայաստանի ներկայացուցիչ ժամկետի ողջ ընթացքում»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողի հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինը համաձայնել է Փաշինյանի կարծիքի հետ, ՀՀ առաջնորդը նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ այդ հարցը քննարկելու են բոլոր գործընկերների հետ և փորձելու են փոխհամաձայնության հասնել:
«Երբ մենք համաձայնության գանք այդ հարցով, մենք այդ մասին կհայտարարենք»,- ասել է Փաշինյանը: