Երևանի ավագանու մեկնարկած քարոզարշավի ընթացքում եղել են ուժեր, որոնք շատ գրագետ քարոզարշավ են սկսել, հանուն Երևանի, եղել են ուժեր, որոնք փորձեն են սևացնել դիմացինին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ չցանկանալով անուններ հնչեցնել, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով, վարչապետ Փաշինյանն, իհարկե, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի մասնակցել քարոզարշավին, բայց իր համար առնվազն զանրամալի էր, որ նա ավելի ակտիվ մասնակցություն է ունենում քարոզարշավին, քան Հայկ Մարությանը. «Ինձ համար տարակուսելի է, որ վարչապետն իր կարևոր գործերը թողած գնում քարոզարշավի է մասնակցում: Այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենք են, հրապարակի ժողովուրդը, հեղափոխության սիրահարներն ու ջատագովները: Դուք ձերոնցով հավաքվել եք ընտրություն եք անում, ինչի՞ ես գնում, թող Արտակը ընտրվի, թող Նառան ընտրվի, թող Րաֆֆին ընտրվի: Ինչի՞ ես անպայման միջամտում»,-ասել է Շարմազանովը: