ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ջերմ, շատ դրական նամակ» է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից՝ նոր հանդիպման խնդրանքով:
«Նամակի հիմնական նպատակը նախագահի հետ եւս մեկ հանդիպում անցկացնելու խնդրանքն էր», - ասել է նա՝ հավելելով, որ Սպիտակ տունը արդեն սկսել է զբաղվել հանդիպման հնարավորությամբ:
Պատասխանելով հարցին՝ թե ինչ փոխվեց 3 շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ Թրամփը չեղարկեց պետքարտուղար Պոմպեոյի այցը Փհենյան, Սանդերսն օրինակ է բերել ԿԺԴՀ-ի շքերթը, որին այս անգամ չեն ցուցադրվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: