Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում հայտնված ձայնագրությունում խոսում է ինքն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ձայնագրության հայտնվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանը կարծիք հայտնեց, որ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը, փոխանցում է News.am-ը:
«Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասել է ԱԱԾ տնօրենը: