Ազգային ժողովի փոխնախագահ Էդաուրդ Շարմազանովն ընդունում է՝ ուժային կառույցների երկու ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն անօրինական է, սակայն համոզված է, որ եթե բովանդակությունն իրականություն է, դա կրկնակի խայտառակություն է։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում, փոխանցում է News.am-ը:
«Ես կարծում եմ՝ այո՛, եթե գաղտնալսվել է, դա անօրինական է, բայց նախևառաջ եթե բովանդակությունն իրականություն է, դա կրկնակի խայտառակություն է»,- շեշտել է նա։