Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին:
«Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,- ասաց նա:
Նրա խոսքով` վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ: Կարեն Աբազյանը նշեց, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում: