ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Այս մասին այսօր լրագրողներին է ասել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Փաշինյանը Նյու Յորք կայցելի։ Նա կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին ու ելույթ կունենա այնտեղ», - նշել է Բալայանը։
Նրա խոսքով` նաև երկկողմանի ձևաչափով հանդիպումներ են նախատեսվում։