Մասնակցությունը Սիրիայում հումանիտար առաքելությանը բխում է ՀՀ շահերից։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, փոխանցում է news.am-ը։
Նախարարը նշել է, որ խոսքը շուրջ 100 ռազմական մասնագետներից բաղկացած ստորաբաժանում ուղարկելու մասին է, որի կազմում լինելու են բժիշկներ, սակրավորներ և նրանց անվտանգության ապահովման համար անձնակազմ։
Նա հավելել է նաև, որ ուղարկման ժամկետները կախված կլինի նրանց տեղակայման և տեխնիկական աջակցության համար իրավական բազայի նախապատրաստական աշխատանքների ավարտից։