Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանին հղած իր ուղերձի ընթացքում առաջարկել է հաջորդ տարվանից հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից: Այս մասին տեղեկանում ենք ԵՀ-ի մամուլի ծառայությունից:
«Ժամերի փոփոխման պրակտիկան պետք է դադարեցվի: ԵՄ-ի երկրներն իրենք պետք Է որոշեն՝ իրենց քաղաքացիներն ապրում են ամառային, թե ձմեռային ժամանակով: Օրենսդրական առաջարկը նպատակ ունի ապահովել, որ ցանկացած փոփոխություն կկատարվի հարևան երկրների հետ համակարգված ձևով, որպեսզի ապահովվի ներքին շուկայի պատշաճ գործունեությունը»,- ասել է Յունկերը: