Սախալինի և Ճապոնիայի միջև կարող Է կամուրջ կառուցվել, փորձագետները պետք է ուսումնասիրեն նման նախագծի շահութաբերությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Ինչ վերաբերում է այդ նախագծին՝ երկաթուղային անցումով Ռուսաստանի մայրցամաքային մասի և Սախալինի միացմանը, իսկ հետո՝ գուցե և այն մինչև Ճապոնիա հասցնելուն, դրա համար, ամենից առաջ, անհրաժեշտ է, որ փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրեն տնտեսական շահութաբերության տեխնիկական հնարավորությունները», - ասել Է Աբեն՝ սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
Նա նշել Է, թե անհրաժեշտ Է, որ Ռուսաստանը և Ճապոնիան «քայլ առ քայլ առաջ տանեն համատեղ նախագծերը»: