Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ Գլխավոր հետախուզության նախկին աշխատակից, գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի, գործով կասկածյալները հայտնաբերվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք գիտենք` ովքեր են նրանք: Մենք նրանց գտել ենք: Հույս ունեմ, որ իրենք կհայտնվեն ու ամեն ինչ կպատմեն»,- ասել է Պուտինը։
Պուտինի խոսքերով, նրանք քաղաքացիական անձինք են։
«Ես ուզում եմ դիմել նրանց, որպեսզի լսեն մեզ այսօր. թող գան որևէ լրատվամիջոց»,-ասել է Պուտինը։