Միջազգային ասպարեզում Եվրամիությունը պետք է դառնա անկախ խաղացող: Եվրախորհրդարանին հղած ուղերձում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Հայտարարությունը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում, փոխանցում է Gazeta-ն:
«ԵՄ-ի համար ժամանակն է, որ աշխարհաքաղաքական հանգամանքները հաշվի առնելով՝ միջազգային հարաբերություններում դառնա ինքնիշխան, ինքնուրույն գլոբալ խաղացող»,- ասել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել ուշադրություն դարձնել միության պաշտպանական քաղաքականությանը: Ընդ որում՝ նա շեշտել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում ռազմականացվել, սակայն ցանկանում է այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնել: