Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը դիտարկում է ԱՄՆ հետ համագործակցությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին, հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Հանան Աշրավին: Նրա խոսքերով` այդ քայլը կքննարկվի կազմակերպության Կենտրոնական խորհրդի մոտակա նիստում:
Աշրավին նշել է, որ ԱՄՆ ուղղակիորեն որդեգրել է Իսրայելի դիրքորոշումը, որը Իսրայելի պատմության մեջ «ամենածայրահեղն» և «անզիջումն» է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պաղեստինյան ինքնավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատել է մոտ 500 դոլարով: Իսկ սեպտեմբերի 10-ին ամերիկյան իշխանություններն որոշել են փակել Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրության կազմակերպության ներկայացուցչությունը:
ՊԱԿ գործադիր կոմիտերի գլխավոր քարտուղար Սաիբ Էրեքաթը կազմակերպության գրասենյակի փակումը որակել է որպես «վտանգավոր էսկալացիա», իսկ Սպիտակ տան քաղաքականությունը` պաղեստինյան ժողովրդի «հավաքական պատժում»: