Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Երկրի ղեկավարը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: