Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք, իհարկե, վերլուծում ենք այն ամենն, ինչ ասվում` և' ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները, և' այն հայտարարությունները, որոնք արվում են համապատասխան երկրներում: Ես կցանկանայի հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ», - ասել է Զախարովան:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի կողմերին փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել, սակայն առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ պետք է կողմերն անպայման ստեղծեն: