Բրիտանիայի շուրջ 50 պահպանողական պատգամավորներ հանդիպել են՝ քննարկելու վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի հարցը։ Այս մասին գրել է Sky News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Ներկայիս վարչապետից դժգոհության հիմնական պատճառը Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հստակ պլանի և պայմանների բացակայությունն է։
Մեյի հրաժարականի համար անհրաժեշտ է հավաքել խորհրդարանականների 48 հայտարարություն՝ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջով։