Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջում տեղադրված տեսանյութում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել ԱՄՆ կառավարությանը ճանաչել այն:
«Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եվրոպայում բռնկված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և դրա հետնորդը՝ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը, միշտ հերքել են այն վայրագությունները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի հանդեպ: Չափազանց երկար ժամանակ է, ինչ մեր սեփական կառավարությունը զուգակցել է Թուրքիային: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականությունը փակի մեր աչքերը օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանության վրա: