Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Քննարկվել են Արցախի և Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Կալիֆորնիայի և նրա վարչական միավորումների հետ կապերի խորացումն ու ընդլայնումը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում՝ գոհունակությամբ նշելով մի շարք ոլորտներում հաջողված համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։