Facebook սոցիալական ցանցը սկսել է ստուգել լուսանկարների և տեսանյութերի իսկությունը: Այս մասին ընկերության բլոգում հայտնել է ապրանքների հարցերով մենեջեր Անտոնյա Վուդֆորդը:
Նրա խոսքերով, այսօր արդեն ընկերությունն ընդլայնում է լուսանկարների և տեսանյութերի փաստերի ստուգումը 17 երկրների իր 27 գործընկերների համար:
«Դա կօգնի մեզ ավելի արագ բացահայտել և միջոցներ ձեռնարկել ապատեղեկավության մեծ քանակության դեմ», - նշել է Վուդֆորդը:
Նշվում է, որ ստեղծվել է ինքնուսուցանվող մոդել, որն օգտագործում է ներգրավվածության տարբեր ազդակներ պոտենցիալ սուտ բովանդակությունը բացահայտելու համար: Նախկինում նման ստուգումներ իրականացվել են միայն տեքստային հրապարակումների համար: