ԱՄՆ Մասաչուսեթ նահանգում գազի արտահոսքի պատճառով 35 տներում պայթյուն է որոտացել, այնուհետև հրդեհ սկսվել, հայտնում է NBC News-ը:
Պատահարի հետևանքով կա առնվազն մեկ զոհ` նրա ավտոմեքենայի վրա ընկել է տներից մեկի ծխնելույզը, ևս 10 մարդ թունավորումով տարբեր աստիճանի վնասվածքներով դիմել են բժշկի:
Հաղորդվում է, որ արտահոսքի պատճառը եղել է Լոուրենս, Անդովեր և Հյուսիսային Անդովեր քաղաքներում գազատարում ճնշման բարձրացումը: