Ադրբեջանը սեպտեմբերի 17-22-ը կանցկացնի լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որոնցում կներգրավվի ավելի քան 20 հազար զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, ավելի քան 120 միավոր հրթիռա-հրետանային տարբեր տրամաչափի զինատեսակներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր, մինչև 30 միավոր բանակային և առաջնագծային տարբեր նշանակության ավիացիա:
«Զորավարժությունների ընթացքում կմշակվի տանկերի միջոցով թշնամու դիրքերի ճեղքումը, հայկական զորախմբերի ջախջախումը Լեռնային Ղարաբաղի տարածքում…», - ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում: Նշվում էր, որ զորավարժությունները կանցկացվեն պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի անմիջական ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերջին լայնամասշտաբ զորավարժություններն իրականացրել է սույն թվականի հուլիսի 2-6-ը: