Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է, որ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական հավաքածուների (2016-2018 թթ.) քարտեզներում Հայաստանի քարտեզում ներառված է նաև Արցախը, հայտնում է minval.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի դեսպանատունը կհետաքննի այդ հարցը»:
«Մենք այդ կազմակերպությունում մեր գործընկերներին հասցրել ենք մեր մտահոգությունն այդ փաստի կապակցությամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: