Ժողովրդավարության միջազգային օրը 2007 թվականին հռչակվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից և ամեն տարի նշվում է սեպտեմբերի 15-ին: Օրը նվիրված է նոր և վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին, որը նշվել է 2008 թվականին:
Ժողովրդավարության միջազգային օրը, որն ամեն տարի նվիրված է որոշակի թեմայի, սովորաբար տարբեր լուսաբանող միջոցառումներ են անցկացվում՝ դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ: Պատրաստվում են ժողովրդավարության թեմայով տեղեկատվական նյութեր: Այս տարվա թեմաներն են ժողովրդավարության ոլորտում առաջացող սիստեմատիկ խնդիրների լուծումներ գտնելը, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական անհավասարության, նորարարական եկամուտների հայթայթումն այնպիսի խնդիրների կարգավորման ընթացքում, ինչպիսիք են միգրացիան ու կլիմայական փոփոխությունները, հաղորդվում է ՄԱԿ-ի կայքում: