Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։30-ից, ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակել է Տավուշում պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ Չինարի գյուղի վրա։ Այդ մասին հայտնել է գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, հաղորդում է «Առավոտը»։
Փոխանցվում է, որ գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:
Սաղոյանի խոսքերով, ադրբեջանական զինուժի գնդակոծությանը հայկական պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել: