ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները կանդրադառնան նրա հետ առևտրային հարաբերություններ ունեցող բոլոր երկրների վրա: Այսպիսի զգուշացումով հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
Նա նշել է, որ «մի շարք որոշումներ դեռևս մշակվում են մինչև վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1-ը»:
«Բայց չմոլորվեք. նոյեմբերի 4-ից կլինեն սկզբունքորեն տարբեր կանոններ, որոնք կանդրադառնան բոլոր նրանց, ովքեր անհրաժեշտ կհամարեն Իրանի հետ տնտեսական գործունեությամբ զբաղվելը: Դա կլինի լուրջ, կարևոր օր», - ասել է Պոմպեոն:
Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է նաև, որ որոշ երկրներ առաջիկա պատժամիջոցների պատճառով արդեն «քայլեր են ձեռնարկում Իրանից հեռանալու, բիզնեսը դադարեցնելու համար»: