ԱՄՆ Պետդեպարտամենտը պատվիրել է հատուկ վարագույրներ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Նիկի Հեյլիի նստավայրի համար՝ հայտնում է The New York Times-ը։
Վարագույրները եւ դրանց բացել-փակելու մեխանիզմները պետության վրա մոտ 53 հազար դոլար են նստել։ Ներկայացուցչի պենտհաուսը մի ամբողջ հարկ է զբաղեցնում, տարածքի մակերեսը 550 մ/ք է։ Լուսամուտներից երեւացող Նյու Յորքի համայնապատկերը կարեւոր առավելություն է պաշտոնական արարողություններ անցկացնելու համար։ Միայն վարագույրները 29,9 հազար են արժեցել, եւս 22,8 հազար վճարվել է մեխանիզմների համար։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Քենեդին բացատրել է, որ վարագույրները տարիներով կօգտագործվեն, եւ դրանք անհրաժեշտ էին նաեւ անվտանգության համար։