Այսօր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության N զորամասում տեղի է ունեցել երիտասարդ զինվորների երդման արարողությունը, հաղորդում է «ԱզերԹաջ»-ը: Հավատարմության երդում տվածների թվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին` Հեյդար Ալիեւը:
Արարողության մասին զեկույցը տարածել է պետական AzTV հեռուստաալիքը:
Տեղեկացվում է, որ արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան եւ նրանց ընտանիքի անդամները: