20 տարի տևած հակամարտությունից հետո Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆևերկին և Եթովպիայի վաչապետ Աբիյ Ահմեդը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում խաղաղության համաձայնագիր են կնքել:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: