Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը կարող է լքել իր պաշտոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հաղորդում է Los Angeles Times-ը` Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաներին հղումով:
Աղբյուրներից մեկի խոսքերով, նախագահը կասկածում է պաշտպանության նախարարի լոյալությանը. «Նա կարծում է, որ Մեթիսը լոյալ չէ. Թրամփն ուզում է, որ իր բոլոր մարդիկ լոյալ լինեն` հրապարակային, անխոս և ամբողջությամբ», - ասել է պաշտոնյան:
Այլ աղբյուրների խոսքերով` Պենտագոնի ղեկավարը հիասթափված է Թրամփի իմպուլսիվությունից և քաղաքական աղմկոտ հայտարարություններին հակվածությունից: