Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվել ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընգծել են երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։
Կողմերը շեշտել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։
Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: