Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել Է, որ խորհրդարանի անդամները պետք է ընտրություն կատարեն Brexit-ի գործարքի իր պայմանների և որևէ գործարքի բացակայության միջեւ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեյն այսօր հայտարարել Է BBC-ի եթերում:
«Դա կլինի կամ իմ գործարքը, կամ ոչ մի գործարք չի լինի»,- ասել Է նա, մատնանշելով ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների կառուցման վերաբերյալ այն առաջարկությունները, որոնք հուլիսի 6-ին համաձայնեցվել Էին բրիտանական նախարարների կաբինետի նիստում:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել են հունիսի 19-ին Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով Brexit-ի հարցով հաղթանակից հետո 1 տարի անց: Երկխոսությունը պետք Է շարունակվի և կողմերը պետքբ է վերջնական համաձայնության գան մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ, ինչից հետո կողմերը կունենան կես տարի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Իսկ Brexit-ն ուժի մեջ կտնի 2019 թվականի մարտի 29-ից, երբ կսկսվի անցումային շրջանը, որն էլ կտևի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: