ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հավատարիմ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և չի դավաճանի ԱՄՆ-ի հետ կնքած երկկողմ համաձայնագրին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, նշված է ԱՄՆ նախագահի ուղերձում, որը երկուշաբթի Վիեննայում կայացած ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակների համար ընթերցել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին:
«Ես ուրախ եմ, որ նախագահ Կիմը հաստատեց իր հավատարմությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործին: Սա ստուգումներ է պահանջում, բայց ես վստահ եմ, որ նա մեր համաձայնագրին և մեր ձեռքսեղմմանը չի դավաճանի»,- նշված է Թրամփի ուղերձում: