Ռուսաստանը և Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել։ Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք այդ իրավիճակը և որոշեցինք զինված ընդդիմության և կառավարական զորքերի շփման գծում մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը ստեղծել 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի»,- ասել է նա։
Նշվում է, որ ապառազմականացված գոտին գտնվելու է թուրքական ստորաբաժանումների պարեկային ծառայության և ռուսական ռազմական ոստիկանության վերահսկողության տակ: