Սիրիայում սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Հմեյմիմ ավիաբազայի հրամանատարությունը կորցրել է կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն անհետացել է սիրիական ափից 35 կմ հեռավորության վրա Միջերկրական ծովում: Ինքնաթիռում եղել Է 14 մարդ. նրանց ճակատագիրն առայժմ հայտնի չԷ:
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ռադարներից Իլ-20-ի անհետացումը համընկել Է Լաթաքիայում օբյեկտների հրթիռակոծման հետ:
Սիրիական կողմը հայտարարում Է, որ գրոհն իրականացվել Է ծովի կողմից Իսրայելի օդուժի չորս ինքնաթիռների մասնակցությամբ: Երկրի SANA պետական գործակալությունը գրել Է, որ ռուսական ինքնաթիռը հավանաբար խոցվել Է իսրայելական օդուժի կողմից:
Իսրայելը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել իրադրությունը: