Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է օդանավակայանում դիմավորել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, ով ժամանել է Փհենյան միջկորեական գագաթաժողովին մասնակցելու համար: Երկու երկրների առաջնորդները շատ ջերմորեն են ողջունել միմյանց, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը:
Նշվում է, որ օդանավակայանում հարավկորեական պատվիակությանը դիմավորողների ձեռքին եղել է ԿԺԴՀ դրոշը և պաստառներ, որոնց վրա պատկերված է միասնական Կորեան խորհրդանշող Կորեական թերակղզու երկնագույն ուրվագիծը սպիտակ ֆոնի վրա: Հարավային Կորեայի դրոշը եղել է միայն նախագահի ինքնաթիռի վրա:
Հիշեցնենք, որ վերջին 11 տարվա ընթացքում սա Հարավային Կորեայի նախագահի առաջին այցն է Փհենյան: