Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան լանջին դեռևս անհայտ պատճառով բռնկված հրդեհը քամու ազդեցության տակ սկսել է արագ տարածվել։
Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Anadolu գործակալությանը, դեռևս անհայտ պատճառով օրեր առաջ բռնկված հրդեհը վերահսկողության տակ էր վերցվել երկու օր առաջ։ Սակայն հրդեհը հասցրել էր վնասել 200 հեկտար տարածք։
Սեպտեմբերի 17-ին հրդեհը քամու պատճառով կրկին ակտիվացել է ու դուրս եկել վերահսկողությունից։
Քանի որ հրդեհի գոտին բավականին դժվարամատչելի է, ժանդարմերիան փորձում է կանխել հրդեհի տարածումը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքավորումներով։