Եթովպիայում մայրաքաղաք Ադիս-Աբեբայից ոչ հեռու օրոմոյի էթնիկ կենտրոնում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է առնվազն 23 մարդ, հայտնում է Reuters-ը:
Եթովպական պետական Fana Broadcasting գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ անկարգությունների պատճառով ձերբակալվել է մոտ 400 մարդ:
Հաղորդվում է, որ անկարգությունները տեղի են ունեցել շաբաթ` սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո կապված` «Օրոմոյի ազատագրության ճակատ» ապստամբական շարժման առաջնորդների` երկիր վերադառնալու կապակցությամբ: Նշենք, որ շարժումը հանդես է գալիս Եթովպիայի ամենամեծ էթնիկ խմբի` օրոմոյի ինքնորոշման օգտին: