Ռուսական Իլ-20 ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության С-200 համակարգի կողմից: Ինքնաթիռում գտնվող բոլոր 15 զինվորականները զոհվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Քողարկվելով ռուսական ինքնաթիռով՝ իսրայելացի օդաչուներն այն դրել են Սիրիայի ՀՕՊ-ի միջոցների կրակի ներքո: Դրա հետևանքով Իլ-20-ը խոցվել Է Ս-200 համալիրի հրթիռով»,- ասել է Կոնաշենկովը:
Վերջինիս խոսքերով` Սիրիային հարվածելու մասին Իսրայելը ռուսական ողմին զգուշացրել է գործողությունը սկսելուց մեկ րոպե առաջ, ինչի պատճառով ռուսական Իլ-20-ը չի կարողացել անվտանգ վայր տեղափոխվել: Ռուսաստանը «Իսրայելի պրովոկացիոն գործողությունները դիտարկում է որպես թշնամական» և «իրեն իրավունք է վերապահում համարժեք գործողություններ ձեռնարկել», նշել է Կոնաշենկովը: