Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայով և Իրանով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1,800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:
Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Ես այցելելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձաններ։ Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար ինձ մեկ մեքենա է հետևելու:
Խնդրում եմ հետևել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ամենօրյա տեսանյութերի և լուսանկարների թարմացումներին և խնդրում եմ կիսվել այս գրառմամբ և նվիրաբերել Ձեր հնարավորության չափով:
Հայ հանդիսատեսը կկարողանա հետևել ճամփորդությանը Հ1 հեռուստաընկերության միջոցով»,- գրել է նա: